Logo
ՍՊՈՐՏ / Հայկական ֆուտբոլ
Հեղինակ

Արման Աբելյան

00:00 / 22.05.2017Հայկական ֆուտբոլ

Արթուր Պետրոսյանը պարզաբանում է, Տիգրան Բարսեղյանը՝ ստանում հանգիստ, Մ-17 հավաքականը՝ մեկնում Սլովակիա. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Տիգրան Բարսեղղյանննն - Արթուր Պետրոսյանը պարզաբանում է, Տիգրան Բարսեղյանը՝ ստանում հանգիստ, Մ-17 հավաքականը՝ մեկնում Սլովակիա. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք մայիսի 22-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դարպասն ուղարկած «կարիճ» հարվածով գոլը հավակնում է Պրեմիեր լիգայի 2016/17թթ. առաջնության լավագույն գնդակի կոչմանը:
  • Արթուր Պետրոսյան. «Դավիթ Յուրչենկոյին հրավեր է ուղարկվել Հայաստանի հավաքականից, բայց դեռ սպասում ենք վերջնական պատասխանի: Նա անձամբ պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է խաղալ մեր հավաքականում թե՞ ոչ: Մենք նրան կընդունենք մեծ ուրախությամբ»:
  • Արթուր Պետրոսյան. «Արմեն Համբարձումյանին հրավիրել ենք հավաքական պարզապես ծանոթանալու նպատակով: Նա չի կարող մասնակցել Սենթ Քիթս և Նևիսի հետ ընկերական խաղին, քանի որ եղել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, և նրա փաստաթղթերի հարցը դեռևս կարգավորման փուլում է: Արմենին կներգրավենք մարզումային գործընթացին»:
  • Արթուր Պետրոսյան. «Խորեն Բայրամյանին, հնարավոր է, ապագայում տեսնենք հավաքականում, բայց նա էլ պետք է որոշում ընդունի: Մենք խոսել ենք Խորենի հետ, նա պետք է հանդիպի «Ռոստովի» ղեկավարության հետ, ապա մեզ տա վերջնական պատասխան, բայց, կարծում եմ, մենք չենք հասցնի այդ հարցերը կարգավորել մինչ առաջիկա ընկերական հանդիպումը»:
  • Հայաստանի Մ-17 հավաքականը մեկնել է Սլովակիա, որտեղ մայիսի 23-ին և 25-ին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Սլովակիայի հասակակից ընտրանու հետ: Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Առաքելյանը հավաքական է հրավիրել 18 ֆուտբոլիստների:
  • Ասիայի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Էսթեղլալը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է ԱՄԷ-ի «Ալ-Աինին»: Հրայր Մկոյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 88-րդ րոպեին՝ մինչ այդ ստանալով դեղին քարտ: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 29-ին:
  • Հայաստանի Առաջին խմբի առաջնության 27-րդ տուրում «Շիրակ-2»-ը Գյումրիում 0-4 հաշվով պարտություն է կրել «Արարատ-2»-ից, «Էրեբունին» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ է տոնել «Գանձասար-Կապան-2»-ի նկատմամբ, իսկ «Բանանց-2»-ը հյուրընկալվելիս 4-2 հաշվով առավելության է հասել «Փյունիկ-2»-ի հետ խաղում:

  • «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը չի մասնակցելու Մակեդոնիայի առաջնության վերջին երկու հանդիպումներին, քանի որ հանգստանալու հնարավորություն է ստացել, ինչպես և թիմի մի քանի առաջատար ֆուտբոլիստներ ևս: «Վարդարն» ապահովել է չեմպիոնությունն առաջնությունում: Բարսեղյանն առաջնության 15 հանդիպումներում խփել է 6 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում:
  • Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեյմսը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը հեռանում է ակումբից: Ֆրանսահայ մասնագետը կգլխավորի Լիգա-1-ը ներկայացնող «Մոնպելյեն»: Վերջինս իր նոր գլխավոր մարզչին կներկայացնի մայիսի 24-ի առավոտյան:
  • Մախաչկալայի «Անժիի» գլխավոր տնօրեն Սաիդ Աբդուլաևը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կշարունակի մարզել թիմը հաջորդ մրցաշրջանում: «Անժին» Ռուսաստանի ավարտված առաջնությունում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը:
  • Արգենտինայի առաջնության 25-րդ տուրում «Տեմպերլեյը» սեփական հարկի տակ 3-0 հաշվով պարտության է մատնել «Կոլոնին»: Մաուրո Գևգեոզյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: «Տեմպերլեյը» 30 թիմերի պայքարում ընթանում է 18-րդ հորիզոնականում:
  • Էդգար Մանուչարյանը Եկատերինբուրգի «Наша Газета» պարբերականի թղթակցի հետ միասին այցելել է տեղի ռեստորաններից մեկը և պատրաստել իր սիրելի ուտեստը՝ տոլմա:
  • «Շիրակ»«Փյունիկ» գավաթային եզրափակչին ընդառաջ՝ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչպիսի ելք են ունեցել Հայաստանի գավաթի վերջին 6 խաղարկությունների եզրափակիչները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Լրահոս