Logo

Արթուր Սողոմոնյան. «Տալալաևը ցանկանում է, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները հավաքականում խաղան, բայց…»

Հեղինակ
Գևորգ Մարտիրոսյան
00:00 / 17.09.2018Հայկական ֆուտբոլ
C36D7107 00BA 4C19 B2ED 3527B27A22C7 w1597 n r1 s - Արթուր Սողոմոնյան. «Տալալաևը ցանկանում է, որ «Փյունիկի» ֆուտբոլիստները հավաքականում խաղան, բայց...»

«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը մեկնաբանել է իր թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի խոսքերը: Հիշեցնենք, որ «Արարատի» դեմ խաղից հետո Տալալաևը հայտարարել էր, որ չի կարելի հավաքական հրավիրել և մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս բերել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր անպատրաստ են: Խոսքը գնում է Արմեն Մանուչարյանի և Կառլեն Մկրտչյանի մասին, ովքեր վնասվածքներ են ստացել Հայաստանի հավաքականի կազմում:

«Անդրեյ Տալալաևը ցանկանում է, որպեսզի «Փյունիկի» ֆուտբոլիստները խաղան հավաքականում: Հայաստանի երիտասարդական հավաքականում «Փյունիկի» 9 ֆուտբոլիստ է խաղում, բայց չի կարելի անպատրաստ և վնասվածք ստանալու ռիսկ ունեցող ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս բերել»:

Անդրեյ Տալալաևը՝ Արմեն Մանուչարյանի՝ հավաքականում ստացած վնասվածքի մասին․ «Չի կարելի անպատրաստ ֆուտբոլիստին ընդգրկել կազմ» (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա