Logo

Արթուր Վանեցյան. «Ես պատրաստ եմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.08.2018Հայկական ֆուտբոլ
90A52BCD 57CD 413D A66D 3742652D6B6C cx0 cy3 cw0 w1023 r1 s 1 - Արթուր Վանեցյան. «Ես պատրաստ եմ առաջադրվել ՀՖՖ նախագահի պաշտոնում»

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է իր մտադրությունը առաջադրվել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

«Ես պատրաստ եմ առաջադրվել: Ֆուտբոլային բարձրագույն լիգայի 9 թիմ միաձայն առաջարկել ու պաշտպանել են իմ թեկնածությունը և առաջիկայում Ֆուտբոլի ֆեդերացիայի գործող նախագահը, գործկոմը նիստ կհրավիրեն, կհայտարարեն նոր ընտրությունների մասին և այդ ժամանակ կարծում եմ, որ կառաջադրվեմ:

Չեմ կարծում, որ ՀՖՖ նախագահի պաշտոնը կխանգարի իմ ներկայիս աշխատանքին: Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքն իրականացնելու են ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչները։ Ես նաև շատ ակտիվ մասնակցություն եմ ունենալու, նաև կարծում եմ՝ ներկայիս իրավիճակում իմ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին:

Ես չգիտեմ, թե ինչ է հայտարարել Ռուբեն Հայրապետյանը պայմանավորված խաղերի վերաբերյալ, բայց ես կարող եմ ասել, որ իմ ղեկավարման օրոք նման երևույթներ չեն լինի»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրենը:

ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակ. Գերմանիան նահանջել է 15 տեղով, Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա