Logo

Արթուր Ոսկանյանը հրապարակել է ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կպայքարեն Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի իրենց հասակակիցների դեմ

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 05.11.2018Հայկական ֆուտբոլ
Armenia U19 - Արթուր Ոսկանյանը հրապարակել է ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կպայքարեն Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի իրենց հասակակիցների դեմ

ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր Արթուր Ոսկանյանի կողմից հրավիրվել են մասնակցելու նոյեմբերի 7-ից մեկնարկող Հայաստանի Մ 19 հավաքականի մարզական հավաքին: Նոյեմբերի 14-ից 20-ը Երևանում կկայանա ընկերական մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Գերմանիայի, Պորտուգալիայի և Հոլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականները: Մրցաշարը կանցկացվի 2019 թ. Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի նախապատրաստության շրջանակներում:

Դարպասապահներ

Էրիկ Մելիքսեթյան, «Արցախ»
Նարեկ Հովհաննիսյան, «Բանանց»
Արթուր Մելոյան, «Արարատ-Արմենիա»
Հարություն Մելքոնյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Արսեն Եղիազարյան «Բանանց»
Սերգեյ Հարությունյան «Բանանց»
Ֆելիքս Խաչատրյան «Բանանց»
Արման Ղազարյան «Բանանց»
Սուրեն Հարությունյան «Փյունիկ»
Դավիթ Գրիգորյան «Փյունիկ»
Պերճ Պողիկյան «Փյունիկ»
Կարեն Հովհաննիսյան, «Արարատ-Արմենիա»
Արսեն Սարգսյան, «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպան

Նարեկ Գրիգորյան, «Բանանց»
Սերգեյ Մկրտչյան «Բանանց»
Դավիթ Փարեմուզյան «Բանանց»
Արամ Խամոյան «Լոկոմոտիվ»
Ռաֆայել Միսակյան «Շիրակ»
Էրիկ Ազիզյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)
Էմմանուել Ներսես Օդեմիս, «Ստադ Նիոն» (Շվեյցարիա)
Երջանիկ Ղուբասարյան «Համբուրգ Մ-19» (Գերմանիա)

Հարձակվողներ

Գրենիկ Պետրոսյան «Փյունիկ»
Մարտին Գրիգորյան, «Գանձասար-Կապան»
Ժիրայր Շաղոյան, «Արարատ-Արմենիա»
Արմեն Հովհաննիսյան «Զեմպլին Միխալովցե» (Սլովակիա)

Մրցաշարի խաղացանկը

14.11.18 Հայաստան-Հոլանդիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 14:00
14.11.18 Գերմանիա-Պորտոգալիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, 17:00
17.11.18 Հայաստան-Պորտուգալիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 14:00
17.11.18 Հոլանդիա-Գերմանիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, 17:00
19.11.18 Հայաստան-Գերմանիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, 14:00
20.11.18 Պորտուգալիա-Հոլանդիա, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ, 17:00

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա