Logo

Արտյոմ Սիմոնյանը շքեղ գոլ է խփել՝ «Վոլգարին» փրկելով պարտությունից (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:37 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Արտյոմ Սիմոնյան

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) վերջին՝ 38-րդ տուրում «Վոլգարն» Աստրախանում ընդունել է չեմպիոնության համար պայքարող «Օրենբուրգին»:

64-րդ րոպեին հեռահար շքեղ հարվածով «Վոլգարին» պարտությունից փրկել է հայ կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը փոխարինման դուրս գալուց 1 րոպե անց: «Օրենբուրգի» պահեստայինների նստարանին է մնացել Արշակ Կորյանը: 

  • Արտյոմ Սիմոնյանի գոլը


Խաղն ավարտվել է 2:2 հաշվով, որից հետո «Օրենբուրգը» 74 միավորով զբաղեցրել է 3-րդ տեղը՝ 1 միավոր զիջելով չեմպիոն հռչակված Մոսկվայի «Տորպեդոյին», իսկ «Վոլգարը» 39 միավորով հանգրվանել է 16-րդ տեղում: Կորյանի թիմն իրավունք է ստացել մասնակցելու ՌՊԼ-ի անցումային խաղերին:

Հավելենք՝ 27-ամյա փլեյմեյքեր Արտյոմ Սիմոնյանը (28 խաղ, 9 գոլ, 5 ասիստ) ճանաչվել է «Վոլգարի» 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:

Արտյոմ Սիմոնյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա