Logo

Արթուր Աբրահամը հրավիրում է իր հիմնած մանկական այգու բացմանը 

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:28 / 16.05.2022Բռնցքամարտ
Արթուր Աբրահամ

Տարբեր կազմակերպությունների վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հրավիրում է Երևանի Ներքին Չարբախ թաղամասում իր հիմնած մանկական այգու բացման արարողությանը։

«Հունիսի 1-ին՝ ժամը 16.00-ին, կլինի «Արթուր Աբրահամ» այգու բացումը։ Բոլորը սրտանց հրավիրված են։ Երեխաների համար կլինեն անակնկալներ»,- սոցցանցերում կատարած գրառմամբ տեղեկացրել է կաշվե ձեռնոցի 42-ամյա վարպետը։

Աբրահամը, նույն ինքը՝ Ավետիք Աբրահամյանը, եղել է սիրողական բռնցքամարտի Հայաստանի եռակի չեմպիոն, WBA-ի միջմայրցամաքային չեմպիոն, IBF-ի միջին քաշային կարգի չեմպիոն, WBO-ի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Վերջին մենամարտն անցկացրել է 2018 թվականի ապրիլի 28-ին։ Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 53 մենամարտ, որից 47-ում հաղթել է (30 անգամ նոկաուտով), իսկ 6-ում պարտվել է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա