Logo

Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը լինելու է ժամանակակից համալիր 

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:14 / 27.06.2022Ըմբշամարտ
Արթուր Ալեքսանյանի-մարզադպրոց

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, որի շինարարությունը լայն թափով ընթանում է Գյումրիում, լինելու է մարզական ժամանակակից համալիր։ Այն շահագործման է հանձնվելու 2025 թվականին՝ նշվում է ՀՀ ԿԳՄՍ-ի հաղորդագրությունում։

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում մարզադպրոցի շինարարության ընթացքին ծանոթացել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Այժմ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներ են ընթանում մարզադպրոցի հյուրանոցային համալիրի և մարզադահլիճի հատվածներում:

Ի դեպ, արդեն նախագիծը հաստատելուց և շինարարությունը սկսելուց հետո որոշվել է, որ մարզօջախը կունենա նաև լողավազան և հրաձգարան։

Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Գյումրին ունենալու է մարզական ժամանակակից համալիր, որտեղ նաև միջազգային մրցաշարեր են անցկացվելու։ Կառույցը զբաղեցնելու է շուրջ 10 հեկտար տարածք և պատրաստ է լինելու 2025 թվականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա