Logo

Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք մրցակցին և քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:30 / 11.09.2022Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 

Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը 3-1 հաշվով հաղթեց Աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր  էր նվաճել, քանի որ նրա առաջին գոտեմարտի մրցակից, Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Իսոմին հրաժարվել է պայքարից։

Մրցումային երկրորդ օրը 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել է  ուկրաինացի  Փավրիզ Նասիբովին 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը՝ 3-1 հաշվով հաղթել  ճապոնացի  Ռյուտո Իկեդային, իսկ  82 կգ քաշային Կարապետ Չալյանը՝ մեկնարկային գոտեմարտում 3-1 հաշվով հաղթել  Ֆիլիպ Սաչիչին։

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն էլ հաղթել է սփոփիչ երրորդ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա