Logo

Արթուր Առուստամյանը գոլ է խփել Գալոյանի և Սարգսյանի «Վելեսի» դեմ խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:21 / 02.05.2022ՍՊՈՐՏ
Արթուր Առուստամյան

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) 35-րդ տուրում «Վելեսը» Մոսկվայում ընդունել է Լիպեցկի «Մետալուրգին» և պարտվել 1:2 հաշվով:

Հյուրերի կազմում 69-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ է դարձել հայ կիսապաշտպան Արթուր Առուստամյանը, որը փոխարինվել է 78-րդ րոպեին:

  • Արթուր Առուստամյանի գոլը

Մոսկովյան թիմի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի հավաքականի նորեկ Արթուր Գալոյանը և Գևորգ Սարգսյանը:

«Վելեսը» 47 միավորով 12-րդն է ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակում, իսկ «Մետալուրգը» 31 միավորով 18-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա