Logo

Արթուր Առուստամյանը կմասնակցի ՌՊԼ-ի թիմի ուսումնամարզական հավաքին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:15 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Արթուր Առուստամյան

Լիպեցկի «Մետալուրգի» առաջատար Արթուր Առուստամյանը մոտ է ակումբային գրանցումը փոխելուն: Հայազգի կիսապաշտպանը կմասնակցի «Կռիլյա Սովետովի» ուսումնամարզական հավաքին՝ տեղեկացնում է Սամարայի թիմի մամուլի ծառայությունը:

ՌՊԼ-ում ելույթ ունեցող թիմը հուլիսի 18-30-ը մարզական հավաք կանցկացնի Կազանում: Իգոր Օսինկինի մարզչական շտաբը հավաքին հրավիրել է 30 խաղացողի, որոնց թվում է Առուստամյանը:

25-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) 2021/2022 մրցաշրջանում անցկացրած 37 խաղում խփել է 9 գոլ, կատարել 7 ասիստ: Լիպեցկի թիմը դուրս է մնացել ՖԱԼ-ից: Առուստամյանի պայմանագիրը «Մետալուրգի» հետ գործում է մինչև հաջորդ տարվա ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա