Logo

Արթուր Ազարյանը՝ «Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:35 / 03.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Արթուր Ազարյան

Չորեքշաբթի՝ մայիսի 4-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը կանցկացնեն Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»:

Այս հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը՝ հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք՝ թիմերի միջև դիմակայության առաջին խաղում անգլիական թիմը հաղթել է 4:3 հաշվով: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայանալիք պատասխան մրցավեճը նույնպես կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա