Logo

Արթուր Դալալոյանը հաջող է մասնակցել Իտալիայի ակումբային առաջնությանը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:06 / 26.04.2022Մարմնամարզություն
Արթուր Դալալոյան

Ռուսաստանցի Արթուր Դալալոյանը հաջող է մասնակցել սպորտային մարմնամարզության Իտալիայի ակումբային առաջնությանը՝ հաղթելով հենացատկերի մրցումներում և երկրորդ տեղը գրավելով օղակների վրա վարժությունում։

Անդրադառնալով մրցաշարին՝ Արթուրը, որը մինչև այդ դարձել էր Ռուսաստանի առաջնության անհատական բազմամարտի հաղթող, ՏԱՍՍ-ի հետ զրույցում, մասնավորապես, նշել է. «Ամեն ինչ լավ ընթացավ, ինչպես և ծրագրել էի։ Նեապոլում ոչ շատ բարդ կոմբինացիաներով մասնակցեցի 4 վարժության. թերացումներից խուսափեցի։ Մրցումներն արժանիորեն էին կազմակերպված։ Մյուս մարզիկների վերաբերմունքը ինձ՝ Ռուսաստանը ներկայացնող մարմնամարզիկիս, շատ լավն էր։ Բոլորը բարեհամբույր էին, սիրով էին արտահայտվում Ռուսաստանի մասին, ուստի որևէ բացասական վերաբերմունքի չեմ բախվել։ Առհասարակ, շատ դրական են տպավորություններս մրցաշարից»։

Օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանը ելույթ է ունենում Ա Սերիայի Gymnastic Romagna Team ակումբում, որը, այս փուլում գրավելով 2-րդ տեղը, իրավունք է ստացել մասնակցելու մայիսի 21-22-ին կայանալիք «6-ի եզրափակիչին»։

26-ամյա Դալալոյանն անցյալ տարի Տոկիոյի Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո է պայմանագիր կնքել Չեզենա քաղաքի ակումբի հետ։ Հայ մարզիկը նաև աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա