Logo

Արթուր Դանիելյանը փորձաշրջան կանցնի ղազախական թիմում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:40 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Արթուր Դանիելյան-Ակժայիկ

Հայաստանի հավաքականի թեկնածու, աջեզրային պաշտպան Արթուր Դանիելյանը փորձաշրջան կանցնի ղազախական «Ակժայիկում»՝ տեղեկացնում են այդ երկրի լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ հայ ֆուտբոլիստն արդեն ժամանել է «Ակժայիկի» ճամբար, որտեղ նրա խաղը կուսումնասիրի ղազախական թիմի մարզչական շտաբը: 

Ըստ ղազախական Prosports-ի՝ Դանիելյանը, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի «Ակժայիկի» հետ: Նշենք՝ ղազախական թիմում է խաղում  հայ կիսապաշտպան Զավեն Բադոյանը:

Արթուրը մինչև այս խաղացել է ուկրաինական «Ստալ», հայկական «Արարատ-Արմենիա», «Արարատ», «Սևան» և հունական «Պանսերայկոս» ակումբներում: Հունական թիմի հետ նրա պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին, որը կողմերը չեն երկարաձգի:

Դանիելյանը 6 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականում և խփել 1 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա