Logo

Արթուր Գալոյանի փայլուն գոլը նպաստել է «Ալանիայի» հաղթանակին (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:59 / 11.09.2022ՍՊՈՐՏ
null

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 9-րդ տուրում Վլադիկավկազի «Ալանիան» ընդունել է  Նաբերեժնիե Չելնիի «Կամազին» ու հաղթել 4-2 հաշվով: 

«Ալանիայի» կազմում 50-րդ րոպեին գոլ է խփել  հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Ալանիայի» պահեստայինների նստարանին է մնացել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի վինգեր Արշակ Կորյանը, որը նորամուտի խաղում դարձել էր հաղթական գոլի հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Գալոյանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 8 խաղում  խփել է 3 գոլ ու կատարել 5 ասիստ:

Ռուսաստանի Առաջին դիվիզիոն, 9-րդ տուր

«Ալանիա» - «Կամազ»՝ 4-2

Խետագ Խոսոնով, 11, Սոսիան Կախմազով, 14, Արթուր Գալոյան, 50, Իսլամ Մաշուկով, 72 - Ասլանբեկ Սիկոև, 64, Ալեքսանդր Դենիսով, 67

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա