Logo

Արթուր Գալոյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:32 / 23.05.2022ՍՊՈՐՏ
Arthur Galoyan

Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) վերջին՝ 38-րդ տուրում Մոսկվայի «Վելեսն» արտագնա խաղում 2:3 հաշվով պարտվել է «Ենիսեյին»: Խաղի հաշիվը բացել է «Վելեսի» հարձակվող Իրաքլի Լոգուան, որն աչքի է ընկել Արթուր Գալոյանի փոխանցումից հետո:

Այս գոլը ՖԱԼ-ի վերջին տուրում ամենաարագն էր՝ տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը: Լոգուան մրցակցի դարպասը գրավել է հանդիպման մեկնարկից 1 րոպե 44 վայրկյան անց:

  • Արթուր Գալոյանի գոլային փոխանցումը


Գալոյանը և իր թիմակից Գևորգ Սարգսյանը մասնակցել են ամբողջ խաղին: Ի դեպ, Հայաստանի հավաքականի նորեկ Գալոյանն 9 ասիստ է կատարել ՖԱԼ-ի ավարտված մրցաշրջանում՝ լավագույն ասիստենտների պայքարում զբաղեցնելով 3-րդ տեղը:

«Վելեսը» 48 միավորով գրավել է 14-րդ տեղը, իսկ «Ենիսեյը» 63 միավորով 5-րդ հորիզոնականում է ավարտել առաջնությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա