Logo

Արթուր Գալոյանը բանակցում է ՌՊԼ-ի թիմի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:54 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Արթուր Գալոյան-ՌՊԼ

«Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը, ամենայն հավանականությամբ, ելույթները կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում: «Football tv»-ի տեղեկություններով՝ Գալոյանը մոտ է «Ռոստով» տեղափոխվելուն: Նշվում է, որ ՌՊԼ-ի թիմը բանակցում է 22-ամյա հայ կիսապաշտպանի հետ:

«Վելեսի» մարզական տնօրեն Թենգիզ Պուտկարաձեն Metaratings-ի հետ զրույցում մեկնաբանել է հարձակողական ոճի կիսապաշտպան Արթուր Գալոյանի հնարավոր տեղափոխությունը ՌՊԼ-ի ակումբ։

«Մոտ ապագայում բոլորն ամեն ինչ կիմանան։ Խաղացողը մեզ հետ չի մարզվում: Ակումբի անունը չեմ կարող նշել. մենք բանակցություններ ենք վարում: Շուտով կիմանաք»,- ասել է Պուտկարաձեն։

Գալոյանը Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի (ՖԱԼ) 2021/2022 մրցաշրջանում անցկացրած 38 խաղում խփել է 13 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: Արթուրի պայմանագիրը մոսկովյան թիմի հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա