Logo

Ջավախքցի Արտյուշ Գոմցյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:27 / 30.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։ 

60 կգ քաշային կարգում Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վիճարկեց իսպանացի Խոսե Կիլես Բրոտոնսի հետ: Ջավախքցի բռնցքամարտիկը, հաղթելով 3-2 հաշվով, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Քիչ անց աշխարհամասի չեմպիոնի կոչման համար պայքարի դուրս կգան Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող գյումրեցի Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

57 կգ քաշային կարգում էլ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը 2-3 հաշվով պարտվել էր՝ բավարարվելով արծաթե մեդալով:

Եզրափակիչ մենամարտերը կարող եք դիտել «Վիվառո Սպորտ» հեռուստաալիքով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա