Logo

Արտյոմ Սիմոնյանը մարզվել է Նովակ Ջոկովիչի հետ (ֆոտո)

12:26 / 20.12.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանի հավաքականի թեկնածու, Մոսկվայի «Տորպեդոյի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, աշխարհի 5-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ համատեղ լուսանկար է հրապարակել Դուբայից:

«Լավ մարզում պատմության լավագույններից մեկի հետ»,- լուսանկարին կից գրել է 27-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում:

Հիշեցնենք, որ Արտյոմ Սիմոնյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին և անցկացրել է 10 հանդիպում:

Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 5 խաղի, գոլով կամ գոլային փոխանցումով աչքի չի ընկել:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա