Logo

Արվեստը դիջիթլ աշխարհում. նկարիչներ, որոնք ունեն միլիոնավոր հետևորդներ Instagram-ում

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 20.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Արվեստը դիջիթլ աշխարհում

Դիջիթլ արվեստը, չնայած տեխնոլոգիաների արագ զարգացմանը, դեռևս մնում է մարգինալ արվեստի շուկայում: 

Թվային խելագարության դարաշրջանում կյանքը փոխել է խաղի կանոններն ու ավանդական արվեստ հասկացողությունը։ Այժմ ժամանակակից նկարիչների աշխատանքները տեսնելու համար կարելի է այլևս չայցելել ցուցահանդեսներ, այլ պարզապես բաժանորդագրվել վերջիններիս ինստագրամյան հաշիվներին։

Ժամանակակից արվեստագետները շատ ավելի լավ են տեղյակ սոցիալական ցանցերի հնարավորություններին, քան մենք կարծում ենք: Գրեթե յուրաքանչյուր արտիստ, նույնիսկ ամենաէպատաժայինը, ունի իր սեփական հաշիվը սոցիալական ցանցերում։

Այսօր առանձնացրել ենք արվեստագետների, ում աշխատանքներին կարող եք հետևել Instagram-ում: 

Բենքսի 

Բենքսի

Բենքսիի համար Instagram-ն աշխարհի հետ կապ հաստատելու միջոց է: Շուրջ 30 տարի նրա՝ արդիական թեմաներով աշխատանքները հայտնվել են մեր մոլորակի տարբեր անկյուններում, մինչդեռ իր ինքնությունը նա խնամքով թաքցնում է։ Instagram-ի իր էջում նկարիչը վերբեռնում է իր վերջին աշխատանքների լուսանկարները, քանի որ սա հիանալի միջոց է նկարների պահպանման համար:

Բենքսիի համար Instagram-ի առավելությունը իր նախագծերի ստեղծման ընթացքի ցուցադրումն է՝ ևս մեկ անգամ ընդգծելով իր անհասանելիությունը։ Բենքսիի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ

Ջեֆ Կունս

Ջեֆ Կունս

Ջեֆ Կունս 2

Ամերիկացի քանդակագործ Ջեֆ Կունսը հայտնի է իր պողպատե քանդակներով՝ կարծես պատրաստված հսկայական փուչիկներից։ Նա զանգվածային արտադրության ապրանքներն ու պատկերները գովազդից վերածում է արվեստի, այդ իսկ պատճառով նրան հաճախ համեմատում են Էնդի Ուորհոլի հետ: 2019 թվականին Կունսը դարձել է  «ամենաթանկ» ողջ նկարիչն այն բանից հետո, երբ իր «Ճագար» քանդակը վաճառվել է Christie's-ում՝ ռեկորդային՝ 91 միլիոն դոլարով:

Նկարչի Instagram-ի էջը կատալոգ է հիշեցնում. նա ոչ միայն նոր գործեր է տեղադրում, այլ նաև արդեն դասական դարձածները։ 

Ֆլեր Մաքքուին

Ֆլեր Մաքքուին Ֆլեր Մաքքուին 2

Այս դիջիթլ նկարչի հաշիվը պարտադիր է բոլոր ֆիլմերի սիրահարների և ոգեշնչում փնտրողների համար: Ֆլերի ինստագրամյան գրառումներն իր սիրելի ֆիլմերի պաստառներով են: Նկարչուհին աշխատում է թվային նկարչության ժանրում, և նրա բոլոր կերպարները ֆիլմերի և փոփ մշակույթի կերպարներ են։ 

Շեպարդ Ֆեյրի

Շեպարդ Ֆեյրի

Շեպարդ Ֆեյրի 2

Ամերիկացի փողոցային նկարիչ Շեպարդ Ֆեյրին հայտնի է նախագահական արշավի ժամանակ Բարաք Օբամայի «Hope» պաստառով, և ֆրանսիացի ըմբիշ André the Giant –ի պատկերով պիտակներով։ Շեպարդն իր դիմանկարը ստորագրել է «Obey» («հնազանդվել») բառով, իսկ հետո Instagram-ում, որպես մականուն, սկսեց օգտագործել «Obey Giant» («հնազանդվել հսկային») արտահայտությունը։

Նա իր պաստառներն անվանում է քարոզչություն և իր ստեղծագործություններում խոսում է քաղաքականության, սոցիալական և բնապահպանական խնդիրների ու պատերազմների մասին։ Նկարչի ինստագրամյան էջում կգտնեք պաստառների և գրաֆիտիների լուսանկարներ, հարցազրույցներ և տեսանյութեր՝ պատկերների ստեղծման գործընթացով:

Օլաֆուր Էլիասսոն

Օլաֆուր Էլիասսոն Օլաֆուր Էլիասսոն 2

Դանիացի նկարիչը հայտնի է անհամատեղելիները՝ բնությունն ու տեխնիկան, դիզայնն ու գիտությունը համատեղելու ունակությամբ։ Նրան հետաքրքրում են և՛ տարածությունը, և՛ մակերեսը, կառուցվածքը և դեֆորմացիան, լուսավորության լույսն ու նրբությունները, բնական և կլիմայական երևույթները։ Բացի այդ, Օլաֆուրի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում մարդու և բնության փոխհարաբերությունները, էկոլոգիայի և ողջամիտ սպառման թեմաները: 

Նա ունի հսկայական նախագծեր, ավելի քան 60 անհատական ցուցահանդես, որոնցում օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ՝ ստեղծելու տարածություններ՝ հիմնված այնպիսի բնական երևույթների պատրանքի վրա, ինչպիսիք են արևի լույսը, մառախուղը կամ ծիածանը:

Օրինակ՝ 2003 թվականին Էլիասսոնը ներկայացրել է ամենահայտնի ինստալացիաներից մեկը՝ «The Weather Project»-ը՝ Turbine Hall-ում: Թանգարանի այցելուները հայտնվել են մի տարածքում, որը լի էր արհեստական մառախուղով և մայրամուտի ճառագայթներով, իսկ մոնոխրոմի լամպերի միջոցով արևի պատրանք ստանալը հեղինակը բացատրում է աշխարհում հսկայական թվով մարդկանց՝ առանց էլեկտրականության հասանելիության ապրելու սոցիալական խնդրով:

Մայքլ դե Ֆեո 

Մայքլ դե Ֆեո 

Մայքլ դե Ֆեոն նյույորքաբնակ փողոցային նկարիչ է, ով ավելի քան 20 տարի իր աշխատանքներով զարդարում է փողոցները՝ Լոս Անջելեսից Հոնկոնգ:

Նրա հիմնական շարժառիթը մեծ վառ ծաղիկներն են, այդ պատճառով էլ իր ոճն անվանում է «ծաղկի ուժ»։ Մայքլ դե Ֆեոն միշտ սիրել է նորաձևությունը և մի քանի տարի առաջ սկսել է փորձարկել այս ոլորտում։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ նկարիչը որոշել է գողանալ Նատալի Փորթմանի՝ Dior –ի գովազդային վահանակը՝ իր ֆիրմային գույներով զարդարելու նպատակով:

Այդ ժամանակվանից Մայքլը դարձել է նորաձևության աշխարհի սիրելին. նա գովազդային արշավներ է մշակել Christian Louboutin-ի համար, նկարազարդել է ամերիկյան Vogue-ի շապիկները, ինչպես նաև համագործակցել է New York Times-ի և Time Magazine-ի հետ։ Մայքլ դե Ֆեոն նկարում է Քեյթ Մոսի, Ռիհաննայի, Թեյլոր Սվիֆթի, դքսուհի Քեյթի և այլ հայտնիների դիմանկարները և ներկում դրանք հյութեղ գույներով՝ փայլուն կադրերը վերածելով իմպրեսիոնիստական նկարների: 

Դանիել Արշամ

Դանիել Արշամ Դանիել Արշամ 2

Քանդակագործ և լուսանկարիչ Դանիել Արշամի էջը սև ու սպիտակ օազիս է համացանցի մեջտեղում։ Արշամը նկարիչ-փիլիսոփա է. նա իր քանդակները ստեղծում է բետոնից և կոտրված ապակուց և հաճախ ներկայացնում է առօրյա իրեր՝ հեռախոս, համակարգչային մկնիկ, ատրճանակ՝ հնագիտական առարկաների տեսքով։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա