Logo

Արվեստը քո սմարթֆոնում

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 08.08.2018Արվեստանոց
es ashxatum em 2 13 - Արվեստը քո սմարթֆոնում

Art Quiz

Google Play ներբեռնել
App Store ներբեռնել

Եվ Android և iOS համակարգում այս անվանումով կա երկու հավելված, որոնց հեղինակները տարբեր են: Սակայն հավելվածներրի գլխավոր տարբերությունը միայն ինտերֆեյսն է: Երկու հավելվածներն են առաջարկում են հետաքրքիր թեստեր արվեստի պատմության մասին: Հարկավոր է միայն ընտրել՝ ցանկանում եք թեստն անցնել առանց ժամանակի սահմանափակմա՞ն, թե՞ հակառակը, և սկսել պատասխանել հարցերին: Հավելվածի ինտերակտիվ ձևաչափն օգնում է սովորել սեփական սխալներից և յուրացնել հավելյալ տեղեկատվություն տվյալ ոլորտի մասին: Հավելվածն անվճար է:

62c6cae8928d466e8ae6c81d9ea3e99c 960x480 - Արվեստը քո սմարթֆոնում

MoMA Audio

App Store ներբեռնել

Այս հավելվածը թողարկվել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի կողմից: Հավելվածը աուդիո տարբերակով ծանոթացնում է ժամանակակից արվեստի յուրօրինակ նմուշներին, կուրատորներին, արվեստագետներին և պատմում հատուկ ցուցահանդեսների մասին: Հավելվածը հեշտորեն կարող են օգտագործել երեխաները ու լսել, դիտել ու սովորել, այն աշխատում է 10 լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն, պարզեցված և ավանդական չինարեն, կորեերեն, ճապոներեն, պորտուգալերեն: Հավելվածը հասանելի է միայն App Store-ում և անվճար է:

 

Capture 5 960x453 - Արվեստը քո սմարթֆոնում

Love Art

App Store ներբեռնել

Լոնդոնի ազգային պատկերասրահը, որտեղ պահվում են արևմտյան Եվրոպայի գեղանկարչության ամենամեծ հավաքածուները, այժմ հասանելի են նաև վիրտուալ տիրույթում: Հավելվածում կա 250-ից ավել աշխատանքներ, որոնք ներկայացված են տեսանյութերի, որակյալ լուսանկարների և աուդիոների տեսքով: Այստեղ նույնպես կարող եք վիրտուալ այցելություններ կատարել, սակայն էքսկուրսն ամբողջապես կյուրացնեք, եթե իհարկե տիրապետում եք անգլերեն լեզվին: Հավելվածը միայն iOs օգտատերերի համար է և կրկին անվճար:

fbaec9b20a2f4abbbdb7ea546c82c734 960x480 - Արվեստը քո սմարթֆոնում

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա