Logo

Լևոն Արոնյան. «Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է տոներին, Արցախում 120 հազար հայեր շրջափակման մեջ են»

00:41 / 22.12.2022Շախմատ
Լևոն Արոնյան-2

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, փակելուն:

«Մինչ ամբողջ աշխարհը պատրաստվում է ձմեռային տոներին, Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 հազար հայեր արդեն 10 օր շրջափակման մեջ են։ Նրանք կանգնած են էկզիստենցիալ սպառնալիքի առաջ Ադրբեջանի կողմից, որը տարբեր անօրինական մեթոդներով փակում է Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Հայաստանն անդառնալի կորուստներ է կրել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրում նշված է, որ ճանապարհը բաց է մնալու և ծառայելու է տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց այս պահին ռուսական խաղաղապահ ուժերին հետապնդում է ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստը», որը կեղծ պատճառներով փակ է պահում ճանապարհը:

Մինչև մենք տեսնում ենք, որ տարբեր կազմակերպություններ դատապարտում են ադրբեջանցի պաշտոնյաների այս սադրիչ գործողությունները, ժամանակն անցնում է, երեխաները չեն կարողանում տուն վերադառնալ, հիվանդանոցներում աշխատանքը դժվարանում է պաշարների նվազման հետ, իսկ սննդի պակասն անխուսափելի է։

Կոչ եմ անում բոլորին ուժերի ներածին չափով օգնել իմ հայրենիքին՝ տարածելով ուղերձը և ուղիներ գտնելով օգնելու մարդկանց, որոնք մեծ կարիք ունեն»,- գրել է հայ գրոսմայստերը, որը ելույթ է ունենում ԱՄՆ-ի դրոշի ներքըշո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա