
«Վիլյառեալի» պաշտպան Էրիկ Բայլին կարող է մարզական կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ հայտնում է իսպանական AS-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի բանակցությունները հաջող ավարտի ճանապարհին են: Մանկունյանցիներն արդեն համաձայնության են եկել տրանսֆերային արժեքի շուրջ:
Նշվում է, որ «Յունայթեդը» չի վճարի Բայլիի հրաժարագինը, որը կազմում է 40 միլիոն եվրո, սակայն տրանսֆերը կարժենա մոտավորապես այդքան: