Logo

«Մոնակոն» ցանկանում է ձեռք բերել Իտալիայի հավաքականի հարձակվողին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:47 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Անդրեա Բելոտի

Ֆրանսիական «Մոնակոն» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել հարձակման գիծը։

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ «մոնեգասկները» հետաքրքրված են «Տորինոյի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Անդրեա Բելոտիի ծառայություններով:

Սկիրան նշում է, որ ֆրանսիական թիմը պատրաստ է 4 տարվա պայմանագիր կնքել իտալացի ռմբարկուի հետ։ Բելոտին նաև «Միլանի» տրանսֆերային թիրախում է:

28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ գործում է մինչև հունիսի 30-ը: «Տորինոն» արդեն փոխարինող է փնտրում իտալացուն:

Հիշեցնենք՝ VBET ընկերությունը «Մոնակո» ֆուտբոլային ակումբի պաշտոնական գործընկերն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա