Logo

AS․ «Ռեալն» առավելություն ունի Ուպամեկանոյի համար ծավալված մրցավազքում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.04.2020ՍՊՈՐՏ
Arsenal transfer target Upamecano urged by Leipzig to rethink plans - AS․ «Ռեալն» առավելություն ունի Ուպամեկանոյի համար ծավալված մրցավազքում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:17

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է «Լեյպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոյի ծառայություններով:

21-ամյա ֆրանսիացին չի պատրաստվում երկարաձգել գերմանական ակումբի հետ պայմանագրի ժամկետը և մտադիր է հեռանալ թիմից այս մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես հաղորդում է AS-ը, «Արքայական ակումբն» Ուպամեկանոյի հետ պայմանագիր կնքելու լավ շանսեր ունի, քանի որ նրա գործերով զբաղվում են նույն գործակալները, ինչ մադրիդյան թիմի կիսապաշտպան Տոնի Կրոսի դեպքում է:

Բացի այդ, Ուպամեկանոյի աշխատավարձը «Ռեալի» չափանիշներով այդքան էլ բարձր չէ՝ տարեկան 2 մլն եվրոյից փոքր-ինչ ավելի:

Պաշտպանի պայմանագիրը «Լեյպցիգի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիս:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ Ուպամեկանոյին իրենց շարքերում են ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Բարսելոնան» ու «Միլանը»:

Բենզեման «Ռեալին» խորհուրդ է տվել գնել երիտասարդ ֆուտբոլիստին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա