Logo

AS. «Վիլառեալը» Ալեշանդրո Պատոյի համար «Կորինտիանսին» կվճարի 5 մլն եվրո

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 25.07.2016ՍՊՈՐՏ
Pato - AS. «Վիլառեալը» Ալեշանդրո Պատոյի համար «Կորինտիանսին» կվճարի 5 մլն եվրո

«Կորինտիանսի» հարձակվող Ալեշանդրե Պատոն մոտ է «Վիլառեալ» տեղափոխվելուն:

26-ամյա բրազիլացին արդեն համաձայնվել է տեղափոխվել իսպանական ակումբ: Այս մասին հայտնում է AS-ը:

Պատոի տրանսֆերը «Վիլառեալ» կկազմի 5 մլն եվրո:

Ավելացնենք, որ հունվարին Պատոն վարձավճարով տեղափոխվել էր «Չելսի», սակայն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել լոնդոնյան ակումբում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա