Logo

ԱՊԼ-ի ակումբն Ասենսիոյին ձեռք բերելու գլխավոր հավակնորդն է

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:29 / 19.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Calciomercato-ի հաղորդմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը գնելու համար մղվող պայքարում գլխավոր հավակնորդն «Արսենալն» է:

Նշվում է, որ «սերուցքայինները» մտադիր են իսպանացու տրանսֆերային իրավունքը վաճառել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ. կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում, իսկ ևս մեկ տարի սպասելու դեպքում Ասենսիոն կստանա ազատ գործակալի կարգավիճակ:

Ավելի վաղ Ասենսիոյի ծառայություններով հետաքրքրված էր «Միլանը», սակայն «ռոսոներիներին» հիասթափեցրել է ֆուտբոլիստի պահանջած աշխատավարձի չափը:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարկոն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ:

   
   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա