Logo

Ասենսիոն կարող է կարիերան շարունակել անգլիական գրանդում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:13 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն հետաքրքրել է «Լիվերպուլին»։

Անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ՝ հայտնում է AS-ը։ Մարկոն ցանկանում է կարիերան շարունակել այնպիսի ակումբում, որտեղ մեկնարկային կազմի երաշխավորված անդամ կլինի։

Դա «Լիվերպուլում» քիչ հավանական է՝ հաշվի առնելով «կարմիրների» հարձակման գծի մրցակցությունը։ Ասենսիոն դեռ չի շտապում որոշում կայացնել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի վինգերի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենտուսը», «Արսենալն» ու «Նյուքասլը»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա