Logo

Ասենսիոն՝ 4 թոփ ակումբի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:55 / 14.06.2022ՍՊՈՐՏ
Մարկո Ասենսիո-2022

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Մարկո Ասենսիոն հայտնվել է թոփ ակումբների տրանսֆերային թիրախում:

Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը», իտալական «Միլանը» և «Յուվենտուսը»:

Աղբյուրը հավելում է, որ մադրիդցիները պատրաստ են 30-35 միլիոն եվրոյով վաճառել Ասենսիոյի տրանսֆերային իրավունքը: Իսպանացու՝ «Արքայական ակումբի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Ավարտված մրցաշրջանում Ասենսիոն մադրիդյան գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա