Logo

Ասենսիոն ընտրություն է կատարել «Միլանի» և «Լիվերպուլի» միջև

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:33 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Մարկո Ասենսիո-Միլան

«Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն այս ամառ կարող է հեռանալ մադրիդյան ակումբից՝ հաղորդում է իսպանական Sport-ը:

26-ամյա ֆուտբոլիստը գերադասում է տեղափոխվել «Միլան», ոչ թե «Լիվերպուլ», որը նույնպես ցանկանում է ձեռք բերել իսպանացու տրանսֆերային իրավունքը: Նա կարծում է, որ միլանյան ակումբում մշտական խաղաժամանակ կստանա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արքայական ակումբը» պատրաստ է վաճառել Մարկոյի տրանսֆերային իրավունքը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «սերուցքայինների» հետ գործում է մինչև հաջորդ ամառ:

2021/22 մրցաշրջանում իսպանացին մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում խփել է 12 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա