Logo

Ասենսիո. «Հուսով եմ՝ նոր պայմանագիր կկնքեմ «Ռեալի» հետ»

11:37 / 24.11.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Մարկո Ասենսիոն խոսել է իր ապագայի մասին:

«Հուսով եմ, որ մոտ ապագայում նոր պայմանագիր կստորագրվի։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս, և ես ինձ երջանիկ եմ «Ռեալում»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:

«Արքայական ակումբի» հետ Ասենսիոյի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ կիսապաշտպանն Իսպանիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ էր դարձել Կոստա-Ռիկայի դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության E խմբի առաջին տուրի խաղում (7-0):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա