Logo

Հայտնի է Ա Սերիայի նախորդ մրցաշրջանի լավագույն մարզիչը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:15 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Անտոնիո Կոնտե-լավագույն մարզիչ

Միլանի «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ճանաչվել է Ա Սերիայի` 2020/21 մրցաշրջանի լավագույն մարզիչ՝ հայտնում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Կոնտեն ստացել է «Ոսկե նստարան» մրցանակը։ Նա քվեարկության արդյունքում 20 ձայնով գրավել է առաջին տեղը։

52-ամյա մասնագետն այս մրցանակը նվաճել է ռեկորդային՝ 6-րդ անգամ։ 19 ձայն ստացել է «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին։

3-րդ տեղն է գրավել  «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին՝ 8 ձայնով:

Անցյալ մրցաշրջանում «Ինտերը» Կոնտեի գլխավորությամբ դարձել է Իտալիայի չեմպիոն։

Այս մրցաշրջանում Կոնտեն մարզում է անգլիական «Տոտենհեմը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա