Logo

Աշխարհի 10 ամենադժվար լեզուները

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 29.01.2021ՄՇԱԿՈՒՅԹ
դռեֆգ - Աշխարհի 10 ամենադժվար լեզուները

Նոր լեզու սովորելը միշտ չէ, որ կարող է հեշտ լինել, սակայն մեծ կամքի և աշխատասիրության շնորհիվ կարող եք հասնել դրան։ Կան լեզուներ, որոնց իմացությունը ձեզ պետք չի լինի ձեր ամբողջ կյանքում, բայց կարող է հիանալի արկած լինել։ Տեսնենք, թե որ լեզուներն են ամենադժվարը։

Բասկերեն

Բասկերենը ունի 24 հոլով։ Հնարավոր չէ բասկերենը համեմատել հնդեվրոպական որևէ լեզվի հետ: Միգուցե Բասկերենը Եվրոպայի ամենահին լեզուն է: Պատկանում է կցական լեզուներին, այսինքն ՝ նոր բառեր կազմելու համար օգտագործում է ածանցներ, նախածանցներ և վերջածանցներ: Այն ավելի շատ սինթետիկ լեզու է, և ոչ վերլուծական։

Նավահո

Այս զարմանալի լեզուն նույնպես հավակնում է լինել ամենաբարդ լեզուների ցուցակում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այս լեզուն օգտագործվում էր որպես ծածկագիր ռադիոհաղորդագրություններ ուղարկելու համար (ռադիոօպերատորները երկլեզու Նավահոու խոսողներ էին): Այս մեթոդի առավելությունն այն էր, որ տեղեկատվությունը կարող էր շատ արագ ծածկագրվել: Ճապոնացիները չէին կարողանում հասկանալ այս ծածկագիրը: Նավահոյի բարդությունը նաև նրանում էր, որ չկային այս լեզվի հրատարակված բառարաններ կամ քերականություն, բայց կային այս լեզվով բնիկ խոսողներ:

Թաբասարաներեն

Դաղստանի բնիկ ժողովուրդների կողմից խոսվող լեզուների քանակը հնարավոր չէ ճշգրիտ հաշվարկել: Կարող ենք միայն ասել, որ դրանցից 14-ը գրավոր են։  Դրանցից ամենադժվարը, որ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, Թաբասարաներնն է: Պատկանում է իբերակովկասյան լեզվաընտանիքի դադստանյան լեզուների լեզգիական լեզվախմբին։ Խոսվում է Դաղստանի հարավային շրջաններում և հարակից որոշ վայրերում։ Խոսողների թիվը՝ մոտ 55 հզ. (1970)։ Ունի 5 հիմնական ձայնավոր, 55 բաղաձայն։ Շեշտը փոփոխական է։ Գոյականի հիմնական կարգերն են՝ թիվը, հոլովը, դասը։ Բայն ունի եղանակաժամանակային հարուստ ձևեր։

էսկիմոսերեն

Գինեսի ռեկորդների գիրքը հավաստիացնում է, որ այն պարունակում է ներկա ժամանակի 63 ձև, և դրա մեջ պարզ գոյականներն ունեն 252 շեղում: Լեզվաբանության մեջ «շեղում» տերմինը վերաբերում է բառերի կամ արմատների տարբեր տեսակի փոփոխություններին:

Էսկիմոսյան բոլոր լեզուները չափազանց բարդ են.  Նրանք, ովքեր խոսում են այս լեզվով, մտածում են  փոխաբերական կերպով. օրինակ՝ «ինտերնետ» բառը  արտահայտվում է «ikiaqqivik» տերմինով, ինչը նշանակում է «ճանապարհորդել շերտերի միջով»:

Լեհերեն

Լեզուն ունի 7 հոլով, և դրա քերականությունն ունի ավելի շատ բացառություններ, քան կանոններ: Օրինակ ՝ գերմաներենում կա 4 հոլով, և դրանք բոլորը տրամաբանական են: Լեհական հոլովները սովորելը ավելի շատ ժամանակ և ջանք կպահանջի տրամաբանությունն ու կանոնները սովորելու (և հայտնաբերելու) համար, գուցե նախ ստիպված լինեք ամբողջ լեզուն սովորել: Բացի այդ, լեհերը հազվադեպ են շփվում իրենց լեզվով խոսող օտարերկրացիների հետ, այնպես որ դուք պետք է շատ զգույշ լինեք ձեր արտասանության հարցում, հակառակ դեպքում ձեզ չեն հասկանա:

Չինարեն

Չինական գրի մեջ յուրաքանչյուր հիերոգլիֆ նշանակում է առանձին վանկ և առանձին ձևույթ (մորֆեմ)։ Հիերոգլիֆների ընդհանուր թիվն անցնում է 80 հազարից, բայց դրանցից մեծ մասին կարելի է հանդիպել միայն չինական դասական գրականության հուշարձաններում։

Չինարենում առանձնանում են 10 խմբի բարբառներ՝ հյուսիսային գերխումբ (北 բեյ, ամենաբազմամարդ խումբը՝ ավելի քան 800 միլիոն խոսող), ցզին (晉/晋), խոյ (徽), ու (吳/吴), սյան (湘), գան (贛/赣), խակկա (客家), յուե (粵/粤), պինխուա (平話/平话) խմբեր և մին գերխումբ (閩/闽)։ Բարբառները տարբերվում են հնչյունակազմությամբ (ինչն էլ դժվարեցնում է միջբարբառային շփումը, չնայած որ դրանք կապված են հնչյունական համապատասխանությամբ), բառապաշարով և որոշ չափով նաև քերականությամբ՝ չնայած դրանց միասնական քերականական հիմքին և բառային կազմին։ Տարբեր բարբառների կրողների շփման միջոց է նորմատիվ չինարենը, որը Չինաստանում կոչվում է պուտուխուա (普通話/普通话), Սինգապուրում խուայույ (華語/华语), Հոնգկոնգում և Թայվանում՝ գոյույ (國語/国语)։ Սրանք ունեն աննշան հնչյունակազմական տարբերություններ. պոտուհուայի և խուայույի գիրը պարզեցված հիերոգլիֆներով է, իսկ գոյույի գիրը՝ ավանդական։

Ֆիններեն

Ֆիններենն ագլուտինատիվ (կցական) լեզու է։ Ֆինլանդիայի տարածքում կա ֆիններենի 7 բարբառ։ Նկատվում է բարբառների համահարթում։ Ֆիններենի համար բնորոշ է ձայնավորների հաճախությունը (խոսքի շղթայում 100 ձայնավորին ընկնում է 96 բաղաձայն), բաղաձայնների աստիճանների հերթագայումը և ձայնավորների ներդաշնակությունը։ Հոլովման համակար գում կա 15 հոլով։ Անվանական սեռի կարգը բացակայում է։ Բայն ունի 2 սեռ (ներգործական և կրավորական), 4 խոնարհում, 4 ժամանակ։ Գիրը լատիներեն այբուբենի հիմքի վրա է։

Արաբերեն

Այս լեզուն համարվում է աշխարհում ամենաբարդերից, քանի որ գրելու առումով այն չափազանց բարդ է: Մասնագետները նշում են, որ արտասանությունը, գրավոր խոսքի համեմատ, ավելի դյուրին է, սակայն սա լեզուն հեշտ չի դարձնում, քանի որ հնչյուններն այնքան բարդ են, որ թվում է, թե հնչելուց հետո լեզուն ավելի բարդ է դառնում:

Արաբական լեզվաբանական համակարգը բաղկացած է երկու հիմնական բաժիններից՝

  1. Ընդհանուր տեսական խնդիրներ – լեզվի ծագման խնդիրը, լեզվի գործառույթները, նշանակողի (означающее) – նշանակվողի (означаемое) հարաբերությունը, գրական լեզվի և բարբառների փոխազդեցությունը, այլ լեզուներից փոխառությունները։
  2. Արաբերենի կառուցվածքի մասնավոր հարցեր՝ շարահյուսություն, ձևաբանություն, բառակազմություն, իմաստաբանություն, հնչյունաբանություն, բառագիտություն և այլն։

 

Աբխազերեն

Աբխազների լեզուն տարածված է Աբխազիայում և Թուրքիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում (Հորդանան, Սիրիա, Իրաք), Ռուսաստանում և Արևմուտքում։ Պետական լեզու է Աբխազիայում։ Ցեղակից է աբազերեն, ադիգերեն (չերքեզերեն) և ուբիխերեն (մահացած լեզու) լեզուներին։ Մտնում է իբերա-կովկասյան ընտանիքի աբխազա-ադըղեական խմբի մեջ։ Աբխազերենն ունի բազմահամադրական կառուցվածք, որը հանդիպում է ստորոգյալի կազմի մեջ և բայական բարդ համակարգ։ Հոլովները քիչ են, առատ են բաղաձայնները։ Գրության ստեղծման փորձեր իրականացվել են 19-րդ դարի 60-ական թվականներից սկսած։ Գիրը 1924 թվականից սկսած լատինական է, 1938 թվականից՝ վրացական, իսկ 1954 թվականից՝ կիրիլիցայի հիման վրա։

Տույուկա

Այս լեզուն արևելյան Ամազոնի լեզուն: Դրա ձայնային համակարգը չափազանց բարդ չէ. պարզ բաղաձայններ և քթի մի քանի ձայնավորներ: Բայց ահա թե ինչպես են այդ պարզ միացությունները աշխատում: Օրինակ ՝ «hóabãsiriga» բառը նշանակում է «չգիտեմ ինչպես գրել»: Այսինքն այս լեզվում մի քանի հնչյուններ ու տառեր կարող են կուտակվել և մի ամբողջ նախադասություն ստեղծել:

Աղբյուր՝ scientificrussia.ru, bilimdinews.kz


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա