Logo

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչները

18:06 / 30.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Աթլետիկոն» գլխավորող Դիեգո Սիմեոնեն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչն է, հայտնում է L’Equipe-ը:

52-ամյա արգենտինացի մասնագետի տարեկան եկամուտը կազմում է 34 միլիոն եվրո: Նրան հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան և «Լիվերպուլի» ներկայացուցիչ Յուրգեն Կլոպը:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչները (եկամուտը՝ տարեկան կտրվածքով)

1. Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»)` 34 միլիոն եվրո

2. Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»)` 22.4 միլիոն եվրո

3. Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»)` 17.8 միլիոն եվրո

4. Գրեմ Փոթեր («Չելսի»)` 13.5 միլիոն եվրո

5. Մասիմիլիանո Ալեգրի («Յուվենտուս»)` 12.8 միլիոն եվրո

6. Թոմաս Տուխել («Բավարիա»)` 12 միլիոն եվրո

7. Կառլո Անչելոտի («Ռեալ Մադրիդ»)` 11 միլիոն եվրո

8. Սիմոնե Ինձագի («Ինտեր»)` 10 միլիոն եվրո

9. Ժոզե Մոուրինյո («Ռոմա»)` 9.2 միլիոն եվրո

10. Խաբի Ալոնսո («Բայեր Լևերկուզեն»)` 5 միլիոն եվրո

11. Նիկո Կովաչ («Վոլֆսբուրգ»)` 4 միլիոն եվրո

12. Չավի («Բարսելոնա»)` 3.8 միլիոն եվրո

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա