Կրեատիվը սահմաններ չունի։ Ձեզ ենք ներկայացնում 10 ֆոտոնախագծեր, որոնք կարծես խոսում են դիտողի հետ։
Արտացոլանք
Աշխարհի ամենալավ հայրիկը
Ամերիկացի լուսանկարիչ Դեյվ Էնգլդոուն դաստիարակում է իր դստերը։ Առաջին լուսանկարը արել է, երբ Էլիսը դեռ շատ փոքր էր։ Այդ օրվանից նա սկսել է «Աշխարհի ամենալավ հայրիկը» նախագիծը։
Պատահականության արդյունք
Պատահականության արդյունքում երբեմն ֆանտաստիկ լուսանկարներ են ստեղծվում։
Երկու հայացք
Հունգարացի լուսանկարիչ Ֆլորա Բորսին աշխատում է կոլաժային ժանրում։ Նա իր աշխատանքում օգտագործում է ոսկե ձկնիկներ, ոզնի ձուկ, նապաստակ, կատու, օձ և աղավնի:
Վայրի բնության դեմքը
Այս նախագիծը նման է նախորդին, բայց այլ նպատակ ունի։ Դեյվին Միտչելը ստեղծել է «Faces of the Wild» լուսանկարների շարքը, որով ներկայացնում է վայրի բնության դեմքը։ Այս նախագծով հեղինակը ցանկացել է ասել, որ կենդանիները՝ ի տարբերություն մարդկանց, չեն կարող պատմել իրենց կյանքի մասին և պաշտպանել իրենց իրավունքները։
Ձյան փաթիլի մակրո լուսանկարը
Կանադացի Դոն Կոմարեչկան 5 տարի լուսանկարում է ձյան փաթիլներ: Սա մակրո լուսանկարչության վարպետության գագաթնակետն է, քանի որ ձյան փաթիլներն այնքան փոքր են, որ տեսախցիկը «վերածվում է» մանրադիտակի:
Հակասելֆի
Սելֆին արդեն շատերի համար ձանձրալի է: Իտալացի դիզայներ և լուսանկարիչ Ջուզեպպե Պեպեն նոր միտում է բերում և հանդես է գալիս «Հակասելֆի» նախագծով:
Կենդանիների նորաձևություն
Լուսանկարիչ Միգել Վալինասը մտածել է, թե ինչպես կհագնվեին կենդանիները, եթե նրանք մարդ լինեին։ նա ազատություն է տվել իր երևակայությանը և ստեծել «Second Skins» նախագիծը։
Բնության հեքիաթ
Լաուրա Մակաբրեսկուն 25-ամյա լուսանկարիչ է Լեհաստանից: Սկզբում աղջիկը փորձել է իրեն պոեզիայում, բայց այնտեղ չի կարողացել արտահայտել իր բոլոր մտքերը: Լուսնկարչությունը նրա տարերքն է:
Նրա լուսանկարները խորհրդավոր են և առասպելական:
Կախարդական ռեալիզմ
Նորվզ Աուստրան Ֆիլիպինցի լուսանկարիչ է։ Աղջիկը իր տաղանդը բացահայտել է շատ պատահաբար։ Նա ցանկանում էր համակարգչի էկրանի համար նկար գտնել, բայց իր հոգուն մոտ ոչինչ չէր գտնում։ Այդպիսով սկսում է ինքը լուսանկարել։