Logo

ՖԻՖԱ-ն հաստատեց աշխարհի առաջնության նոր ձևաչափը

20:44 / 14.03.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Ֆիֆա-ԱԱ ձևաչափ

ՖԻՖԱ-ի Կառավարման խորհուրդը հաստատել է ֆուտբոլի աշխարհի առաջնության նոր ձևաչափը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք ԱԱ-2026-ը կլինի առաջին Մունդիալը, որին 32-ի փոխարեն կմասնակցեն 48 հավաքականներ: ՖԻՖԱ-ն ի սկզբանե նախատեսում էր ստեղծել 16 խումբ՝ երեքական հավաքականներով, սակայն հրաժարվեց այդ գաղափարից՝ հօգուտ չորսական թիմերով 12 խմբերի ձևաչափի: 64-ի փոխարեն աշխարհի առաջնությունում կանցկացվի 104 հանդիպում։

Փլեյ-օֆֆ դուրս կգան խմբերում առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ գրաված լավագույն 8 թիմերը:

Մունդիալի փլեյ-օֆֆ դուրս կգան 32 հավաքականներ, որոնք պայքարը կշարունակեն 1/16 եզրափակիչից: Այսպիսով, եզրափակիչ հասնելու համար կպահանջվի մրցաշարի ընթացքում անցկացնել 8 հանդիպում` նախկին 7-ի փոխարեն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա