Logo

Աշխարհի առաջնություն․ Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը

16:14 / 05.12.2022Ծանրամարտ
null

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում դեկտեմբերի 5-ին կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանի թիմը կմասնակցի 12 մարզիկով:

Տղամարդկանց պայքարում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ, իսկ կանանց մրցաշարում՝ 5։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա Իզաբելա Յայլյանը (59 կգ), որը B խմբում ելույթ կունենա դեկտեմբերի 8-ին (Երևանի ժամանակով դեկտեմբերի 9-ին՝ ժամը 01։30-ին)։

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կցուցադրվի «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության եթերում։

ԱԱ-ում կխաղարկվեն 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի վարկանիշային միավորներ։

Հայ ծանրորների ելույթների ժամանակացույցը

Դեկտեմբերի 8

Իզաբելա Յայլյան (59 կգ) - B խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 01:30

Դեկտեմբերի 11

Վարդան Մանուկյան (89 կգ) - B խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00

Անդրանիկ Կարապետյան (89 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04։00

Դեկտեմբերի 12

Հակոբ Մկրտչյան (96 կգ), Դավիթ Հովհաննիսյան (96 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 01։30

Դեկտեմբերի 13

Տաթեւ Հակոբյան (76 կգ), Միլենա Խաչատրյան (76 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 01։30

Սամվել Գասպարյան (102 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04:00

Դեկտեմբերի 14

Լիանա Գյուրջյան (81 կգ) - B խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00

Հռիփսիմե Խուրշուդյան (87 կգ) - A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 04:00

Դեկտեմբերի 16

Վարազդատ Լալայան (+109 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ), A խումբ, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 01:30

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա