Logo

Աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց բրոնզե մեդալ (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.12.2021ՍՊՈՐՏ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

109 կգ քաշային կարգում երկամարտի 416 կգ ցուցանիշով Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Պոկում վարժությունում Սիմոնը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 188 կգ ցուցանիշով, իսկ հրում վարժությունում գրանցեց 228 կգ արդյունք: Երկու վարժություններում էլ Մարտիրոսյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումները:

Աշխարհի չեմպիոն հռչակվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա