Logo

Աշխարհի լավագույն երկու կենտրոնական պաշտպանները՝ ըստ Չավիի

13:47 / 28.11.2022ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը սոցցանցում անցկացված հարցման ժամանակ նշել է իր վարկածով աշխարհի լավագույն երկու կենտրոնական պաշտպաններին։

Իսպանացի մասնագետը նշել է Ֆրանսիայի հավաքականի երկու պաշտպանների՝ անգլիական «Լիվերպուլի» ներկայացուցիչ Իբրաիմա Կոնատեին և Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Դայո Ուպամեկանոյին:

«Աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն այս պահին Դայո Ուպամեկանոն և Իբրաիմա Կոնատեն են»,- հայտնել է 42-ամյա մասնագետը:

Հիշեցնենք, որ Կոնատեն և Ուպամեկանոն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցում են Կատարում ընթացող Մունդիալին: Ֆրանսիացիները երկու խաղերից հետո նվաճել են 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա