Logo

Աշխարհի պատանեկան առաջնություն. Մարիամ Մկրտչյանը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:43 / 10.09.2022Շախմատ
null

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում գերազանց ելույթներն է շարունակում Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի միանձնյա առաջատարը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ սևերով 64-րդ քայլին պարտության մատնելով մոնղոլ Բաթ-Էրդենե Մունգունզուլին: Մկրտչյանը 5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողներին գերազանցելով կես միավորով:

Հայ շախմատիստուհիներից երկրորդ արդյունքն ունի Անի Ավետիսյանը, որը ոչ-ոքի խաղալով ուկրաինացի Եվգենիա Տորոպցևայի հետ, վաստակել է 4 միավոր:
Պատանի հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Էմին Օհանյանը, որը հաղթելով  բուլղարացի Նիկոլա Կանովին, վաստակեց 4,5 միավոր: Օհանյանը մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարի 5 առաջատարներից մեկն է: 

Տարիքային այս խմբում ելույթ ունեցող Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը վաստակել են 3,5-ական միավոր: Դավթյանն առաջին պարտությունը կրեց Ֆրանսիան ներկայացնող Տիմոթե Ռազաֆինդրացիմայի հետ մրցախաղում, իսկ Սահակյանը հաղթեց ռումինացի Ռոբերտ Քրեանգային:

Հաջող են խաղում նաև Մամիկոն Ղարիբյանն ու Սարգիս Սարգսյանը, որոնք վաստակած 4-ական միավորով մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի 12 առաջատարների թվում են: Ղարիբյանը հաշտություն կնքեց լեհ Յոնաս Բաումի հետ, իսկ Սարգսյանը հաղթեց լեհ մեկ այլ շախմատիստ Բարթլոմիեյ Նիդբալային: 

Հայ շախմատիստներից 5-րդ տուրում հաղթանակներ տարան նաև Բենիկ Աղասարովը (մինչև 14 տ., 3,5 միավոր), Մարիա Գալստյանը (մինչև 14 տ., 2,5 միավոր) և Մարիամ Խաչատրյանը (մինչև 16 տ., 2 միավոր):

Սեպտեմբերի 11-ին կկայանան 6-րդ տուրի մրցախաղերը:   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա