Logo

Մ20 ԵԱ. Աշոտ Խաչատրյանը կպայքարի ոսկու համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:59 / 28.06.2022Ըմբշամարտ
null

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Աշոտ Խաչատրյանը 4-1 հաշվով պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Մարիան Գոլուբովսկիին և դուրս եկավ եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ հասնելու ճանապարհին Աշոտը հաղթել էր սերբ Մոմչիլո Գայիչին (9-0), իտալացի Ալեսանդրո Գրեսպիին (11-0) և թուրք Օնուր Յուրտադային (9-0)։

Եզրափակիչում հայ ըմբիշը մրցելու է վրացի Նիկա Բրոլաձեի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա