Logo

Աշոտ Խաչատուրյանցը հեռացել է ՌՊԼ-ի նախագահի պաշտոնից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:37 / 27.06.2022ՍՊՈՐՏ
Աշոտ Խաչատուրյանց

Աշոտ Խաչատուրյանցը հեռացել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնից: «Այո՛»,- պատասխանել է Խաչատուրյանցը «Матч ТВ»-ի այն հարցին, թե արդյոք լքու՞մ է զբաղեցրած պաշտոնը։

2021 թվականի հոկտեմբերին Խաչատուրյանցը նշանակվել էր ՌՊԼ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ փոխարինելով լիգայի պաշտոնաթող նախագահ Սերգեյ Պրյադկինին։

Նոյեմբերի 22-ին Խաչատուրյանը պաշտոնապես նշանակվել էր լիգայի ղեկավարի պաշտոնում, կողմերը կնքել էին 5 տարվա պայմանագիր:

Նախկինում Խաչատուրյանցը գլխավորել է Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարական կոմիտեն։ Ներկայում նա ղեկավարում է ՌՖՄ նախագահին կից փորձագիտական-դատական ​​հանձնաժողովը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա