Logo

Աշրաֆ Հաքիմին՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.07.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Հաքիմին՝ ՊՍԺ ի ֆուտբոլիստ - Աշրաֆ Հաքիմին՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

ՊՍԺ-ն պաշտոնապես հաստատեց, որ Միլանի «Ինտերից» ձեռք է բերել Աշրաֆ Հաքիմիի տրանսֆերային իրավունքները:

Կողմերը կնքել են պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ:

Աշրաֆ Հաքիմին ծնվել է Մադրիդում ու «Ռեալի» սան է: Թիմի համակարգին միացել է 7 տարեկանում:

«Իսկապես շատ հպարտ եմ: Իսպանիայում, Գերմանիայում ու Իտալիայում ուժերս փորձելուց հետո ՊՍԺ-ն ինձ հնարավորություն է ընձեռում բացահայտելու նոր առաջնություն աշխարհի լավագույն ակումբներից մեկում:

Անհամբերությամբ եմ սպասում թիմակիցներիս ու երկրպագուների հետ հանդիպմանը»,- ՊՍԺ-ի պաշտոնական կայքը մեջբերում է աջեզրային պաշտպանի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա