Logo

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները (թոփ-5)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:23 / 26.05.2022ՍՊՈՐՏ
null

KPMG Football Benchmark ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների ցանկը:

4-րդ անգամ անընդմեջ ցուցակը գլխավորում է «Ռեալը»: «Արքայական ակումբը» գնահատվում է 3,184 մլրդ եվրո: Երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդն» է (2,883 մլրդ), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնան» (2,814 մլրդ): 

Նշենք, որ լավագույն հնգյակում տեղ են գտել նաև «Բավարիան» (2,749 մլրդ) և «Լիվերպուլը» (2,556 մլրդ):

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչում մրցելու են «Ռեալն» ու «Լիվերպուլը»: Հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝  «Վիվառո Սպորտ»-ի  ուղիղ եթերում:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա