Logo

Աշխարհի ամենաթանկ պետհամարանիշը վաճառվում է ավելի քան 24 միլիոն դոլարով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:17 / 22.06.2022Լրահոս
ամենաթանկ պետհամարանիշ

Համարանիշը բաղկացած է երկու տառից և վաճառվում է ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում վաճառքի են հանել ավտոմեքենայի հաշվառման ամենաթանկ համարանիշը. այն բաղկացած է երկու տառից՝ MM և նշված է, որ պատկանում է Կալիֆորնիա նահանգին։ Վաճառողի խոսքով, որը չի պատրաստվում նվազեցնել ինքնարժեքը, ցուցանակը հիանալի կընդգծի Mercedes-Maybach-ի արտադրած շքեղ մոդելների ֆիրմային ոճը։ Սեփականատերը մեքենայի բացառիկ համարը գնահատել է 24,3 մլն դոլար։

Mercedes-Maybach

Մեքենայի նախորդ ամենաթանկ համարը, որը բաղկացած էր 1 թվից, վաճառվել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աճուրդում՝ 14 միլիոն դոլարով: 2008 թվականին «գեղեցիկ» համարի սեփականատերը Արաբական Միացյալ Էմիրություններից գործարար Սաիդ Աբդուլ Ղաֆար Կուրին էր։

Հաջող գործարքի դեպքում Կալիֆորնիայի պետհամարանիշը կարող է գրեթե կրկնապատկել այս գումարը:

Mercedes-Maybach 2

Բացառիկ համարների վաճառքով զբաղվող The Plate Broker-ի ղեկավար Մայքլ Մոդեկայի խոսքով՝ երկու MM տառերն իդեալական են Mercedes-Maybach մեքենաների վրա տեղադրելու համար։ Ուստի հենց այդ մեքենաների տերերին է մասնագետը համարում պոտենցիալ գնորդներ։

Mercedes-Maybach 3

Այդուամենայնիվ, մինչ այժմ վաճառողը չի գտել գեթ մեկ հաճախորդի, որը պատրաստ է այդքան տպավորիչ գումար ծախսել համարանիշ գնելու համար։

Mercedes-Maybach 4

Ապրիլի վերջին աճուրդի էր հանվել ևս մեկ «գեղեցիկ» մեքենայի համար։ Դուբայում բարեգործական աճուրդի շրջանակում AA8 համարանիշի համար վճարվեց 9,5 մլն դոլար։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա