Logo

Աշխարհի լավագույն հարձակվողը՝ ըստ Ալիսոնի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:54 / 14.04.2022ՍՊՈՐՏ
Ալիսոն Բեկեր

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը բացահայտել է, թե ում է համարում այս պահին աշխարհի լավագույն հարձակվողը։

«Լևանդովսկին աշխարհի լավագույն «9» համարն է: Բենզեման նույնպես լավ է խաղում, իսկ Նունյեսը հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բենֆիկայի»՝ Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած վերջին խաղում։ Շատ հարձակվողներ իրենց լավ են դրսևորում»,- Ալիսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

33-ամյա Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դարձել է 47 գոլի հեղինակ։ 34-ամյա Բենզեման ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 38 խաղում խփել է նույնքան գոլ:

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի երկխաղյա դիմակայությունում «Լիվերպուլը» հաղթել է «Բենֆիկային» (6:4): «Լիվերպուլի» դեմ անցկացրած 2 խաղում Նունյեսը դարձել է 2 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա