Logo

Ասպիլիկուետան, ամենայն հավանականությամբ, չի խաղա «Ռեալի» դեմ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:26 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետան, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալի» դեմ պատասխան հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «ազնվականների» մամուլի ծառայությունը, իսպանացու կորոնավիրուսի թեսթը դրական է եղել, ինչի պատճառով էլ չի մասնակցել ԱՊԼ-ի 32-րդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» դեմ խաղին: Առանց նրա լոնդոնյան ակումբը մրցակցին ջախջախել է 6:0 հաշվով:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Չելսի» հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին՝ ժամը 23:00-ին:

Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր «սերուցքայինների»՝ 3:1 հաշվով հաղթանակով:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա