Logo

«Աստանան» հսկայական կորուստ կունենա, եթե Տիգրան Բարսեղյանը հեռանա». Կարծիք Ղազախստանից

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 16.07.2021Հայկական ֆուտբոլ
N ul8ygHmG0 - «Աստանան» հսկայական կորուստ կունենա, եթե Տիգրան Բարսեղյանը հեռանա». Կարծիք Ղազախստանից

Ղազախական ֆուտբոլի վետերան Ալի Սույումագոմեդովը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանի մասին, որը հնարավոր է տեղափոխվի սլովակիական «Սլովան»:

«Տիգրանն «Աստանայի» առաջատարն է, ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա իր ուսերին առաջ էր տանում թիմին: Իհարկե, նրա հեռանալը մեծ կորուստ կլինի:

«Աստանայի» ամբողջ խաղը կառուցվում է երկու ինսայդների շուրջ, որոնք երկուսով խփել են թիմի գոլերի կեսից ավելին: Թիմի խաղը կառուցող ֆուտբոլիստներից մեկը Բարսեղյանն է, այդ պատճառով նրան բաց թողնելը հսկայական կորուստ կլինի: Այդպիսի խաղամակարդակի այլ ինսայդ չկա «Աստանայում»,- Sports.kz-ի հետ զրույցում ասել է վետերանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա