Logo

Աստղեր, որ դեռ չեն փայլում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.09.2019ՍՊՈՐՏ
որ դեռ չեն փայլում - Աստղեր, որ դեռ չեն փայլում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:48

-

-

Կրիշտիանու Ռոնալդուն այլևս այստեղ չէ, իսկ Լիոնել Մեսին չի կարողանում պարբերաբար ելույթ ունենալ անընդմեջ վնասվածքների պատճառով, իսկ Լա լիգան շարունակում է սպասել՝ երբ կփայլեն իր նոր աստղերը՝ գրում է Marca-ն:

Անտուան Գրիզմանը, Էդեն Ազարն ու Ժաու Ֆելիշն այն ֆուտբոլիստներն են, որոնցից բոլորը փայլ են սպասում, սակայն մրցաշրջանի մեկնարկային երկու ամիսներին Իսպանիայի առաջնության երկինքը դեռևս խավարի մեջ է:

Հարմարվելու փուլը, երիտասարդությունն ու ֆիզիկական ոչ այնքան լավ պատրաստվածությունն այս ամենի պատճառն են, ու պատահական չէ, որ մրցաշարի ընթացիկ տուրում երեք ֆուտբոլիստներն էլ փոխարինվեցին:

Թվերով՝

Անտուան Գրիզման՝ 8 պաշտոնական խաղ | 705 րոպե | 3 գոլ, 2 գոլային փոխանցում

Էդեն Ազար՝ 8 պաշտոնական խաղ | 609 րոպե | 2 գոլ, 1 գոլային փոխանցում

Ժոաու Ֆելիշ՝ 3 պաշտոնական խաղ | 197 րոպե | գոլեր և գոլային փոխանցումների բացակայություն

Անտուան Գրիզմանը եղավ Էռնեստո Վալվերդեի կատարած առաջին փոխարինումը «Խետաֆեի» դեմ հանդիպմանը, Ֆելիշը մադրիդյան դերբիում փոխարինվեց 70-րդ րոպեին, իսկ Ազարը՝ նրանից րոպեներ անց:

Այս երեք ֆուտբոլիստների համար թիմերն ընդհանուր ավելի քան 300 միլիոն եվրո են հատկացրել, սակայն նրանք դեռևս չեն «վերադարձնում» կատարված վճարումը:

Գրիզմանն ապացուցել է իր խաղամակարդակը «Բետիսի» ու «Վիլյառեալի» նկատմամբ «Կամպ Նոուում» կայացած խաղերում, սակայն ոչ ավելին: Ազարի իրավիճակը շատ ավելի բարդ է: Բելգիացուն խանգարեց ստացած վնասվածքը, որի պատճառով մինչև այժմ չի կարողանում ցուցադրել այն խաղը, որին երկրպագուներն են սովոր: Ինչ վերաբերում է Ֆելիշին, նրա մեկնարկը «հնդկացիների» կազմում խոստումնալից է, սակայն տարիքը հավանաբար իր դերը կատարում է. ադապտացիոն շրջանը դեռ չի ավարտվել, ու դա նորմալ է: Ընդ որում՝ Սիմեոնեն դեռևս հակված չէ նրան 90 րոպե խաղաժամանակ տրամադրելուն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա