Logo

Աստղերը պահանջում են Վեգասում տեղի ունեցած մեծամասշտաբ կրակոցները կոչել ահաբեկչություն

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 03.10.2017Համերգ
gettyimages 856520514 1506948482 - Աստղերը պահանջում են Վեգասում տեղի ունեցած մեծամասշտաբ կրակոցները կոչել ահաբեկչություն

Հայտնի աստղերը փորձում են մխիթարել Լաս Վեգասում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում տուժածներին:

Հոկտեմբերի 1-ին մի զինված անձնավորություն “Mandalay Bay” հյուրանոցի 32-րդ հարկից կրակ է արձակել քանթրի ոճի երաժշտության “Route 91 Harvest” ֆեստիվալի մասնակիցների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 50, ու վնասվել ավելի քան 200 մարդ: Սա համարվում է ԱՄՆ-ի պատմության մեջ եղած առաջին ահաբեկչությունը, որի ժամանակ այսքան կրակոց է արձակվել:

Քանթրի ոճի երգիչ Ջեյսոն Ալդինը, որը կրակոցները սկսելու ժամանակ ելույթ էր ունենում բեմում, իր ինստագրամյան էջում հայտնել է իր ցավակցությունները.

«Այսօր սարսափելի օր էր: Դեռ չգիտեմ՝ ինչ ասել, բայց ուզում եմ, որ իմանաք՝ ես ու իմ աշխատակիցները լավ ենք: Մտքերս ու աղոթքներս ուղղում եմ այն մարդկանց, որոնք այսօր եկել էին համերգին: Սիրտս ցավում է, երբ մտածում եմ, որ այս սարսափելի դեպքը տեղի է ունեցել այն մարդկանց հետ, որոնք պարզապես եկել էին լավ երեկո անցկացնելու համար»:

Ցավակցական գրություններով հանդես են եկել նաև Քիմ, Քլոյի և Քորթնի Քարդաշյանները, Ջասթին Բիբերը, Սթիվեն Քինգը, Ջենիֆեր Լոպեսը, Հարի Սթայլզը, Ռիհաննան, Թեյլոր Սուիֆթը, Փերիս Հիլթոնը, Մրայա Քերին, Սեմ Սմիթը, Սելին Դիոնն ու մի շարք այլ աստղեր:

Քիմ Քարդաշյանը գրել է. «Արթնացա ու իմացա Լաս Վեգասի սարսափելի նորությունը: Աղոթում եմ Վեգասի բոլոր մարդկանց համար»:


Որոշ աստղեր էլ՝ Արիանա Գրանդեն, Լեդի Գագան, Ռիհաննան, Զենդայան և ուրիշներ, պահանջում են ամերիկյան լրատվամիջոցներից, որպեսզի դեպքը կոչեն ահաբեկչություն, այլ ոչ թե պատահար կամ մեկ այլ բան:

«Սա միանշանակ ահաբեկչություն է: Ահաբեկչությունը չի ճանաչում ո՛չ սեռ, ո՛չ ազգություն, ո՛չ հավատ: Դեմոկրատներ ու հանրապետականներ, խնդրում եմ հավախմբվեք». գրել է Գագան:

Զենդայան էլ մեկ նախադասությամն պահանջել է. «Կոչեք այն իր անունով. ՍԱ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է»:

Հիշեցնենք՝ սա համերգի ժամանակ տեղի ունեցած առաջին ահաբեկչությունը չէ ԱՄՆ-ում: Այս տարի Արիանա Գրանդեյի՝ Մանչեսթերում տեղի ունեցող համերգի ժամանակ պայթյուն էր տեղի ունեցել, որի արդյունքում ևս եղել էին զոհեր ու տուժածներ:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա