Logo

Ռոմանո. «Ասթոն Վիլան» ձեռք կբերի Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:21 / 10.05.2022ՍՊՈՐՏ
Ասթոն Վիլա-Կոուտինյո

«Ասթոն Վիլան» ձեռք կբերի «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը՝ հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 29-ամյա բրազիլացին ցանկանում է մնալ անգլիական թիմում և գոհ է Սթիվեն Ջերարդի գլխավորությամբ աշխատելուց:

Ռոմանոյի տեղեկություններով՝ «Ասթոն Վիլան» տրանսֆերի համար կատալոնական գրանդին կվճարի 20 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոուտինյոն համաձայնեցրել է «Ասթոն Վիլայի» հետ անհատական պայմանագրի պայմանները։ Նշվում էր, որ կիսապաշտպանը ներառված չէ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի ծրագրերում։

Հիշեցնենք՝ Ֆիլիպեն հունվարից վարձավճարով է ելույթ ունենում անգլիական թիմում, որի կազմում Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա